2020 թվականի հուլիսի 17-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Դավիթ Զալկալիանին շնորհավորել է ադրբեջանցի գործընկերոջը՝ Արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Նախարարները պատրաստակամություն են հայտնել ակտիվորեն աշխատել երկու երկրների միջև առկա բարեկամության և ռազմավարական գործընկերության խորացման համար:
Դավիթ Զալկալիանին հետաքրքրվել է նաև հայ-ադրբեջանական սահմանին սրացումով և գործընկերոջից տեղեկություններ ստացել ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Նախարարը ևս մեկ անգամ մտահոգություն է հայտնել իրավիճակի սրման կապակցությամբ և նշել, որ հակամարտության խաղաղ կարգավորմանը այլընտրանք չկա:
Զալկալիանին հույս է հայտնել, որ միջազգային մեխանիզմների, մասնավորապես` ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվ ներգրավմամբ, հնարավոր կլինի իրավիճակը մեղմել և վերադառնալ խաղաղ բանակցությունների գործընթացին: