43 դպրոց ու 175 առանձին դասարան հեռավար կրթության ռեժիմով է` հայտնում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Հեռավար կրթության տարբերակն աշակերտների համար ընտրվում է ծնողի խնդրանքով կամ տվյալ դասարանում կորոնավիրուսի դեպք գրանցվելուց հետո։
Երկրում ընդհանուր 2300 մասնավոր ու պետական դպրոց կա։ Մեկ շաբաթ առաջ հեռավար կրթություն անցկացնող դպրոցները 37-ն էին, դասարանները` 113-ը։ Վիճակագրությունը ցույց է տալիս, որ վարակվածների թիվն աճել է ինչպես մանկավարժների, այնպես էլ աշակերտների շրջանում։
Վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակվել է աշակերտների 0,04%-ը։ Մանկավարժների դեպքում վարակվածությունը 0,2% է։ Նախորդ շաբաթվա հետ համեմատած թիվն ավելացել է (0,1% և 0,03%)։ Ավելացել է ռիսկի խմբում գտնվող ուսուցիչների թիվը, որոնք ցանկություն են հայտնել հեռավար աշխատել։ 98 ուսուցիչ հեռավար է աշխատում։
Հիշեցնենք` աշակերտի կամ մանկավարժի մոտ վարակ հայտնաբերվելու դեպքում տեղային սահմանափակումների են դիմում. հեռավարի անցնում է կամ դասարանը, կամ ամբողջ դպրոցը։