Հոկտեմբերի 27-ին Վրաստանի երեք շրջաններում՝ Ադիգենիում, Լագոդեխիում և Մարտվիլիում կայացել են միջանկյալ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ, ընտրվել են սակրեբուլոյի (ավագանի) մեծամասնական պատգամավորներ:
Նախօրեին երեկոյան ժամը 20:00-ին ընտրատեղամասերը փակելուց հետո Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամլո խոսնակ Անա Միքելաձեն հայտարարություն է արել ընտրողների ակտիվության հետ կապված:
«Լագոդեխիի մունիցիպալիտետի 4 ընտրատեղամասերում ակտիվությունը կազմել է 57,06 տոկոս (2413 ընտրող): Ադիգենիի մունիցիպալիտետի 1 ընտրատեղամասում 60,5 տոկոս է կազմել ակտիվությունը, ընտրություններին մասնակցել է 887 քաղաքացի: Ինչ վերաբերում է Մարտվիլիի մունիցիպալիտետի 2 ընտրատեղամասին՝ այստեղ ակտիվությունը կազմել է 51,22 տոկոս` 565 ընտրող»,- հայտարարել է Միքելաձեն: