Վրաստանի ԿԸՀ-ի կողմից հաշվարկված բոլոր ընտրատեղամասերի նախնական տվյալներով 30 մեծամասնական շրջաններից 16-ում կանցկացվի ընտրությունների 2-րդ փուլ: 16 մեծամասնական, այդ թվում Թբիլիսիի բոլոր 8 ընտրատարածքներում 2-րդ փուլը կանցկացվի նոյեմբերի 21-ին:
Երկրորդ փուլ կանցկացվի հետևյալ շրջաններում՝
- Մթածմինդա և Կրծանիսիի մեծամասնական շրջան,
- Վակեի մեծամասնական շրջան,
- Սաբուրթալոյի շրջան,
- Իսանիի շրջան,
- Սամգորիի շրջան,
- Դիդուբեի և Չուղուրեթիի շրջան,
- Նաձալադևիի շրջան,
- Գլդանիի շրջան։
Ինչ վերաբերում է մարզերին, մարզային 8 շրջաններից են.
- Թելավի, Ախմետա, Ղվարելի և Լագոդեխիի մեծամասնական շրջան,
- Ռուսթավիի շրջան,
- Խաշուրիի և Քարելի շրջան,
- Քութաիսիի շրջան,
- Բաթումիի շրջան,
- Զուգդիդիի շրջան,
- Տղիբուլի, Թերջոլա, Զեստափոնի և Բաղդաթիի շրջան,
- Քեդի, Շուախեվի և Խուլոյի շրջան:
14 մեծամասնական շրջաններում, այդ թվում Ախալքալաք-Նինոծմինդայում հաղթել են իշխող կուսակցության թեկնածուները: