Վրաստանի 11 բուհերի ուսանողներ դասադուլ են հայտարարել

Մայիսի 12-ի ժամը 20։00-ի դրությամբ` Վրաստանի 11 բուհերի ուսանողներն ընդդեմ «ռուսական օրենքի» դասադուլ են հայտարարել։

Տեղեկատվությունը տարածում է «Ուսանողները եվրոպական ապագայի համար» շարժումը։ Նրանց խոսքով` դասադուլի գործընթացն ամեն պահ ուժեղանում է։

Դասադուլ են հայտարարել հետևյալ բուհերի ուսանողները.

  1. Թբիլիսիի պետական ​​համալսարան,
  2. Իլիայի պետական ​​համալսարան,
  3. GIPA,
  4. Վրաստանի համալսարան,
  5. Ալտե համալսարան,
  6. Թբիլիսիի արվեստի ակադեմիա,
  7. Կովկասի համալսարան,
  8. Բաթումիւ Շոթա Ռուսթավելիի անվան համալսարան,
  9. Բիզնեսի և տեխնոլոգիայի համալսարան,
  10. Թբիլիսիի պետական ​​բժշկական համալսարան,
  11. Վրաստանի ազգային համալսարան։

Նրանք դասադուլի կոչ են անում համալսարանի բոլոր դասախոսներին և խնդրում՝ հրապարակայնորեն հայտարարել դասադուլի մասին։

Ի դեպ, երեկ՝ մայիսի 11-ին, Թբիլիսիի պետական ​​համալսարանի որոշ ուսանողներ հրաժարվել են դասախոսություններին մասնակցել, քանի դեռ Վրաստանի կառավարությունը չի հանել ռուսական օրենքը։

Ընդգծենք` վրաստանյան տարբեր բուհերի դասախոսներ հայտարարում են, որ երկուշաբթի օրը, երբ խորհրդարանի իրավական հարցերի հանձնաժողովում երրորդ ընթերցմամբ կքննարկի «ռուսական օրենքը», իրենք դասախոսություն չեն անցկացնի։ Նրանց միացել են արհմիությունների և կրթության ոլորտի հետազոտողներ։