2019 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 9 միլիարդ 193 միլիոն 735 հազար 800 դոլար:
Վիճակագրության ազգային ծառայության տեղեկատվությամբ, նշված տվյալները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի տվյալների համեմատ ավելացել են 0.5%-ով։
2019 թվականի հունվար-սեպտեմբերին Վրաստանի արտաքին առևտրաշրջանառության 10 խոշորագույն գործընկերների մասնաբաժինը կազմել է ամբողջ առևտրաշրջանառության 66.7%-ը: Դրանք են.
Թուրքիա — 1 միլիարդ 293 միլիոն 834 հազար 700 դոլար
Ռուսաստան — 1 միլիարդ 32 միլիոն 502 հազար 600 դոլար
Չինաստան — 772 միլիոն 378 հազար 400 դոլար
Ադրբեջան — 754 միլիոն 855 հազար 600 դոլար
Հայաստան — 463 միլիոն 137 հազար 200 դոլար
Ուկրաինա — 463 միլիոն 182 հազար 300 դոլար
ԱՄՆ — 393 միլիոն 598 հազար 500 դոլար: