Ամերիկայի Միացյալ Նահանգներում առաջատար ներդրումային ընկերությունների մասնակցությամբ տեղի ունեցող միջոցառման ընթացքում բարենպաստ գործարար միջավայրի մասին խոսելիս կարևորվել է Վրաստանի դերը և ստորագրվել փաստաթուղթ։
Վարչապետի լրատվական ծառայության տեղեկությամբ, փաստաթուղթը ստորագրել է արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին, իսկ Grace Farms Foundation-ի կողմից՝ հիմնադրամի նախագահ Շերոն Պրայնսը:
«Վրաստանը ժողովրդավարական և տնտեսական վերափոխման փայլուն օրինակ է», — միջոցառման ժամանակ հայտարարել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Վարչապետը խոսել է միջազգային տարբեր վարկանիշային ցուցակներում Վրաստանի առաջատար դիրքերի մասին և նշել, որ Վրաստանի բարենպաստ բարեփոխումներ իրականացնելու հարցում հետաքրքրված են շատ առաջատար պետություններ: