2020 թվականին Վրաստանում բնակչության բնական աճ չի գրանցվել: Երկրում նախորդ տարի մահերի թիվը գերազանցել է ծնունդների թվին: Ժողովրդագրագետները դա կապում են նաև համաճարակի հետ և կարծում, որ մոտակա տարիներին պատկերը էական չի բարելավվի:
2007 թվականից ի վեր առաջին անգամ Վրաստանում մահացածների թիվը գերազանցել է ծնվածների թվին: Եթե 2019-ին բնական աճը կազմել է 1637 մարդ, ապա 2020-ի ցուցանիշը կազմում է -4017: Վրաստանում կորոնավիրուսը մահացության մակարդակն ավելացրել է 5,1%-ով:
2020 թվականի տվյալներով՝ ամուսնացածների թիվը մոտ 7 հազարով պակաս է, քան 2019 թվականին՝ 16 359 մարդ:
Ժողովրդագրագետները Վրաստանում կանխատեսում էին ծնելիության անկում նույնիսկ առանց Covid-19-ի, քանի որ Վրաստանում այսօր երեխաներ են ունենում 1990-ականներին ծնվածները, իսկ այդ տարիներին երկրում ծնելիության մակարդակը կրկին ցածր է եղել:
Մասնագետների խոսքով` առաջիկա 8-10 տարիների ընթացքում ակնկալվում է ծնելիության նվազում, ինչպես նաև ընդհանուր բնակչության թվի նվազում: