ITB Berlin 2023 ցուցահանդեսի հանդիսավոր բացման ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին իր ելույթում ասել է, թե չնայած այն հանգամանքին, որ այսօր Վրաստանի 20 տոկոսը օկուպացված է Ռուսաստանի կողմից, և երկիրը բախվում է բազմաթիվ մարտահրավերների, Վրաստանը Եվրոպայի ամենաանվտանգ երկրներից մեկն է, ինչը շատ կարևոր է Վրաստան ժամանող ցանկացած այցելուի համար:
Ղարիբաշվիլին նշել է՝ վրացիներն ունեն հարուստ և յուրահատուկ պատմություն ու մշակույթ, քանի որ ձգտում են դառնալ ազատ եվրոպական ազգերի ընտանիքի անդամ։
«Տիկնայք և պարոնայք, հրավիրված հյուրեր, ես ուզում եմ մեր երկրի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, որ եկել եք:
Այսօր Վրաստանի տնտեսությունն ամենաարագ զարգացողներից մեկն է աշխարհում, չնայած բոլոր մարտահրավերներին, Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած պատերազմին»,- ասել է վարչապետը։
Ի դեպ, մարտի 7-9-ը Բեռլինում անցկացվում է աշխարհի առաջատար միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը՝ ITB Berlin 2023-ը։