
Շվեդիայի խորհրդարանի անդամ և Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատգամավոր Գուստավ Գետբերգը X-ում գրում է, որ Վրաստանը Եվրոպա է, և ոչ մի օլիգարխ չի կարող փոխել այդ փաստը։
«Վերջերս եկա Թբիլիսի՝ հայտնելու իմ աջակցությունը վրաց ժողովրդին, նրա եվրոպական նկրտումներին և խաղաղ բողոքի ցույցի իրավունքին։ «Վրացական երազանք»-ի բռնի արշավանքն անընդունելի է. Վրաստանը Եվրոպա է, իսկ Եվրոպան՝ Վրաստան, և ոչ մի օլիգարխ չի կարող փոխել այս էական փաստը»,- գրել է շվեդ խորհրդարանականը։