Վրաստանը Եվրամիության անդամ կդառնա մինչև 2030 թվականը՝ ներկայացնելով կառավարության տարեկան հաշվետվությունն ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«ԵՄ-ի տրամադրած 9-ը պայմանները, անշուշտ, կշարունակվեն իրականացվել։ Մինչև 2030 թվականը Վրաստանը կլինի ամենապատրաստը թեկնածու երկրներից Եվրամիության լիիրավ անդամակցելու առումով»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետը նաև նշել է, որ երկիրը կշարունակի ակտիվ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ․ «Մենք շատ արդյունավետ համագործակցություն ունենք տարբեր ոլորտներում, այդ թվում՝ ռազմական և պաշտպանական ոլորտներում։ Այս համագործակցության խորացումը կմնա մեր կառավարության գլխավոր առաջնահերթություններից մեկը»։
2023 թվականի նոյեմբերին Եվրահանձնաժողովը առաջարկեց Եվրամիության խորհրդին բանակցություններ սկսել Բոսնիա և Հերցեգովինայի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ՝ համայնքին անդամակցելու վերաբերյալ և Վրաստանին տրամադրել անդամակցության թեկնածուի կարգավիճակ:
Այս առաջարկությունների համաձայն՝ Վրաստանը կարգավիճակ ստացավ 9-ը քայլով։ Դրանք ներառում են քաղաքական բևեռացման նվազեցում, հակաարևմտյան ապատեղեկատվության դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն և լայնածավալ բարեփոխումներ տարբեր ոլորտներում: