
ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի շրջանակներում Վրաստանի ազգային հավաքականը Կոպենհագենում հանդիպեց Դանիայի հավաքականին:
Դանիայի հավաքականը գոլառատ խաղում կարողացավ խոշոր՝ 5:1 հաշվով հաղթանակ տանել Վրաստանի ազգային հավաքականի նկատմամբ՝ ընտրական փուլի D խմբում զբաղեցնելով երկրորդ հորիզոնականը:
Վրաստանի հավաքականը 3 միավորով նախավերջինն է: