
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կբացվի Վրաստանի դեսպանություն։ Այդ մասին համատեղ ճեպազրույցում հայտարարել են Վրաստանի և Խորվաթիայի վարչապետները։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով դեսպանության բացումը էլ ավելի կխթանի երկու երկրների հարաբերությունները։
«Խորվաթիայում դիվանագիտական ներկայացուցչության բացումը ցույց է տալիս ոչ միայն մեր երկկողմ հարաբերությունների աճող դինամիկան, այլև Վրաստանի ներգրավվածությունն ու ակտիվությունը Հարավարևելյան Եվրոպայում»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետը պաշտոնական այցով գտնվում է Խորվաթիայի Հանրապետությունում, որտեղ ներկա կլինի նաև Վրաստանի դեսպանատան հանդիսավոր բացման արարողությանը։