Վրաստանը վերածվում է ավտոկրատ ​​ռեժիմի. Միհկելսոն

Վրաստանում ժողովրդավարությունն ավարտված է, Վրաստանը վերածվում է զուտ ավտոկրատական ​​ռեժիմի, «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում ասել է Էստոնիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Մարկո Միհկելսոնը:

Ըստ նրա՝ Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսկացությունը փորձում է գրավել պետությունը, որին սատարում են Ռուսաստանի գաղափարներն ու դիրքորոշումները։

Միհկելսոնը «Վրացական երազանք»-ին զգուշացնում է՝ եթե պաշտոնապես ճանաչի ընտրությունների արդյունքները՝ խորհրդարանի նիստ անցկացնելով, ապա Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն կավարտվի։

«Ցավոք, դա այդքան էլ անսպասելի չէր, ինձ համար այնքան էլ զարմանալի չէր, որ այս ընտրությունների արդյունքներն այդքան դրամատիկ են: Փաստորեն, մենք արդեն ականատես ենք վերջին 12 տարիների ընթացքում իշխող կուսակցության կողմից աստիճանական պետական ​​գրավման՝ ուղղակիորեն պաշտպանված Ռուսաստանի գաղափարներով և դիրքորոշումներով։ Սա անակնկալ չէր․ շատ վրացիների համար «Վրացական երազանքը» համարժեք է ռուսական երազանքին», —  ասել է Միհկելսոնը:

Նա նաև հավելել է՝ քվեարկության օրը զանգվածային կեղծիքների և արդյունքները փոխելու փորձերի բազմաթիվ դեպքերի են ականատես եղել։ Ըստ նրա՝ Վրաստանում դատարաններն անկախ չեն, հիմնականում չեն ընդունում բողոքները հօգուտ անկախ դիտորդների: