
Մայիսի 7-ին Թբիլիսիի Բորիս Պայճաձեի անվան «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցավ ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի հերթական հանդիպումը:
Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը հյուրընկալեց Ջիբրալթարի ընտրանուն: Վրացի ֆուտբոլիստները ողջ խաղի ընթացքում աչքի ընկան ակտիվ գրոհներով, ինչի արդյունքում Վրաստանի հավաքականը 3:0 հաշվով հաղթանակի հասավ Ջիբրալթարի ընտրանու նկատմամբ:
Վրաստանը նախորդ երկու խաղում պարտություն էր կրել, և վաստակած 3 միավորով խմբում զբաղեցնում է 3 հորիզոնականը:
Վրաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը տեղի կունենա հունիսի 10-ին Կոպենհագենում Դանիայի ընտրանու հետ: