Վրաստանին սպառնում է ծանր համաճարակաբանական իրավիճակ և կորոնավիրուսի տարածման շատ բարդ` չորրորդ ալիք` զգուշացնում է հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն:
Այս փուլում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման հետ կապված ՝ փորձագետները կառավարությանը երեք առաջարկ են արել՝ պատվաստումների ակտիվացում, թեստավորման ընդլայնում և բոլոր կանոնների պահպանում:
Վրաստանում, վերջին մեկ օրվա ընթացքում, հայտնաբերվել է կորոնավիրուսի 1862 նոր դեպք: Ըստ վերջին տվյալների ՝ երկրում պատվաստվել է 310,332 մարդ:
Այս պահին Վրաստանում լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսի «դելտա շտամի» կամ «հնդկական շտամի» 72 դեպք:
Այս ֆոնի վրա աճող ռիսկ կա, որ երեխաների շրջանում վարակների քանակը կավելանա: Վերջին երկու-երեք օրվա ընթացքում մանկաբուժական բաժանմունքներում մահճակալների լրացուցիչ մոբիլիզացման անհրաժեշտություն է առաջացել: Առողջապահության նախարարությունը ելք է տեսնում պատվաստումների ծրագրի ակտիվացման մեջ: Վրաստանում կրկնակի պատվաստվածների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը 0.3% է: 2 անգամ պատվաստվածների շրջանում մահվան դեպք չի գրանցվել: