Heritage Foundation հետազոտական կենտրոնի և Wall Street Street Journal-ի հրապարակած ամենամյա զեկույցում Վրաստանը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը՝ առաջ անցնելով հարևաններից։
Վարկանիշը կազմելիս հետազոտվել են 180 երկրների տնտեսական ազատության համաթվերը: Վրաստանը 75,9 բալով տեղ է գտել 16-րդ հորիզոնականում՝ Էստոնիայի և Լյուքսեմբուրգի միջև:
Ինչ վերաբերում է Վրաստանի հարևաններին, Հայաստանն այս վարկանիշում զբաղեցնում է 47-րդ հորիզոնականը, Ադրբեջանը՝ 60-րդ, Ռուսաստանը՝ 98-րդ, իսկ Թուրքիան՝ 68-րդ հորիզոնականը:
Տնտեսապես ամենաազատ երկրներ են ճանաչվել Հոնկոնգը, Սինգապուրը և Նոր Զելանդիան, իսկ ամենաանազատ՝ Կուբան, Վենեսուելան և Հյուսիսային Կորեան: Փոխանցում է Սպուտնիկ Վրաստանը: