Heritage Foundation-ի «Տնտեսական ազատության ինդեքսի» 2020 թվականի հետազոտության համաձայն, Վրաստանի վարկանիշային բալը պատմական առավելագույնին է հասել, որը կազմում է 77,1: Աշխարհի վարկանիշում Վրաստանը առաջընթաց է գրանցել 4 դիրքով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությունը:
Նախորդ տարվա համեմատ, Վրաստանը Եվրոպայում 2 դիրքով առաջընթաց է գրանցել: Այս ցուցանիշով Վրաստանը Եվրոպայում 45 երկրների շարքում 6-րդ տեղն է գրավում «Հիմնականում ազատ» կարգավիճակով:
2020 թվականի վարկանիշը գնահատական է կատարվում 4 ուղղություններով. 1. օրենքի գերակայություն, 2. կառավարության կազմը, 3.կանոնակարգերի արդյունավետություն և 4. բաց շուկա: