
Վրաստանը ստացել է «Ռեմեդիսիվիր» դեղամիջոցը: Այս մասին կառավարության շենքում կայացած ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի առողջապահության նախարարի պաշտոնակատար Էկատերինե Տիկարաձեն:
«Երեկ մենք ստացել ենք դեղամիջոցը, որին բոլորը սպասում էին: «Ռեմեդիսիվիրն» այսօր արդեն հասանելի է Վրաստանում: Թենգիզ Ցերցվաձեի ղեկավարությամբ կլինիկական խմբի հետ միասին դեղը կբաշխվի այն հիվանդներին, որոնց համար դեղամիջոցը արդյունավետ և անվտանգ կլինի` առողջական վիճակի բարելավման նպատակով», — հայտարարել է Տիկարաձեն: