Կորոնավիրուսի դեմ «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստանում է: Երեկ ուշ գիշերին ԱՄՆ-ից Թբիլիսիի միջազգային օդանավակայան ժամանած ինքնաթիռը Վրաստան է բերել 29 250 չափաբաժին պատվաստանյութ:
Առողջապահության նախարարության տեղեկատվությամբ՝ այսօրվանից բժշկական անձնակազմի հետ միասին կարող են պատվաստվել նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները:
Վրաստանում պատվաստումն իրականացվում է կամավորական սկզբունքով: Քաղաքացիները պատվաստանյութերի մեջ կարող են ընտրություն կատարել: Այս պահին երկրում երկու՝ «Աստրազենեկա» և «Ֆայզեր» տեսակի պատվաստանյութ կա: Պատվաստումը մեկնարկել է մարտի 15-ից: