
Վրաստանում մեկնարկել է բազմազավակ ընտանիքների կամ նորածին ունեցող ընտանիքների կենսապայմանների բարելավման արտոնյալ հիփոթեքային վարկերի պետական ծրագիրը:
Ըստ կառավարության` սա շատ լավ ծրագիր է, որի շնորհիվ ընտանիքները կկարողանան բնակարան կամ առանձնատուն գնել:
Ծրագրի մեկնարկի մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին` կառավարության նիստի ընթացքում` խոստանալով ավելի ուշ մանրամասներ ներկայացնել: