
Վրաստանը COVID-19-ի տարածման դեմ սահմանած սահմանափակումների խստությամբ աշխարհում 8-րդ տեղում է, այս մասին ասվում Oxford-ի ծրագրերից՝ “Our World In Data”-ի կողմից հրապարակված ինդեքսում:
Ծրագրի հետազոտողները երկրներում առկա սահմանափակումները գնահատում են տարբեր չափորոշիչներով, ինչպիսիք են տեղաշարժի հետ կապված սահմանափակումները, դպրոցների և ԲՈՒՀ-երի, ինչպես նաև բիզնեսի հետ կապված սահմանափակումները:
Ինդեքսի համաձայն՝ Վրաստանը այս պահին սահմանափակումների խստությամբ աշխարհում 8-րդ տեղում է՝ 84,26 բալով: Առաջին տեղում Ադրբեջանն է՝ 89,81 բալով:
Ամենախիստ սահմանափակումներ ունեցող երկրների տասնյակը.
- Ադրբեջան
- Զիմբաբվե
- Էրիթրեա
- Իռլանդիա
- Գերմանիա
- Իսրայել
- Վենեսուելա
- Վրաստան
- Կիպրոս
- Նիդերլանդներ