«Ես իսկապես կարծում եմ, որ Վրաստանը գտնվում է այս երկու մարդու՝ Սաակաշվիլիիի և Իվանիշվիլիի թակարդում, և դա խանգարում է քաղաքականության՝ ավելի կայուն և նորմալ ուղով զարգանալուն»,- ասել է Freedom House իրավապաշտպան կազմակերպության՝ Եվրոպական և Եվրասիական ծրագրերի ղեկավար Մարկ Բեհրենթը:
«Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում Բեհրենթն ասել է, որ խնդիրն այն չէ, Բիձինա Իվանիշվիլին հանդիսանում է, թե ոչ ստվերային, ոչ ֆորմալ ղեկավար.
«Այո, նա հանդիսանում է ղեկավար, և լավ չէ, որ չընտրված ինչ-որ մեկն այդպիսի իրավասություններ ունի, սակայն սա է վրացական քաղաքականության իրականությունը: Կարծում եմ՝ հիմնական հարցն այն է, որ Վրաստանը դեռևս չի հաղթահարել քաղաքականության այն ընկալումը, որ պտտվում է «Վրացական երազանքի» և «Միացյալ ազգային շարժման» միջև՝ Բիձինայի և Միշայի: Չէ որ երկրում միայն այս երկու մարդը չեն: Վրացական քաղաքականությունը պետք է զարգանա՝ այս երկու անձից անկախ»: Նա համոզված է՝ չկան ուժեղ գաղափարներ և հարթակներ, չկա իրական գաղափարական երկխոսություն՝ բացի ֆիգուրային գնահատականներից՝ ռուսամետ և արևելամետ: Բայց կան շատ այլ հարցեր, որոնք դուրս են մնում վրացական քաղաքականության օրակարգից, ինչը Բեհրենթը մեծ խնդիր է համարում: