«Չնայած մարտահրավերներին և խնդիրներին, մենք հաջող տարի ունեցանք, որը պայմանավորվեց նաև օրինակելի ընտրություններով։ Հոկտեմբերի 2-ի ընտրությունները վերահաստատեցին, որ մեր երկիրը ամուր կանգնած է ժողովրդավարական բարեփոխումների, Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ճանապարհին, ինչը շատ կարևոր է» — նշել է Վրաստանի վարչապետը:
Ղարիբաշվիլիի խոսքով՝ իշխանությունների նպատակը երկրում հարատև խաղաղության ու կայունության հաստատումն է և պետք է ողջ եռանդն ու ջանքերը կենտրոնացնել ժողովրդի բարգավաճմանը և համախմբմանը:
«Այսօր մենք պետք է ուժեղացնենք մեր ժողովրդավարական բարեփոխումները, ներկայացնենք մեր երկիրը միջազգային ասպարեզում որպես տարածաշրջանում ժողովրդավար երկիր»,- ասել է Ղարիբաշվիլին։
Տաթև Խոցանյան «Ալիք մեդիայի» ստաժոր