Պաշտոնական այցով Վրաստանում գտնվող Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյն ասել է, որ տեսնում է Եվրոպական հանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, թեև երկիրը պետք է շատ աշխատի ԵՄ անդամ դառնալու իր պատրաստակամությունը ցույց տալու համար։
«Ես տեսնում եմ զարգացումը, տնտեսությունը վերելք է ապրում, անցա քաղաքով ու ակնհայտ էր, որ վերջին մեկ տարվա ընթացքում տնտեսությունը զարգացել է, առաջընթաց է նկատվում», — ասել է Վարհեյը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Նրա խոսքով, Վրաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը կողմ է Եվրամիությանն անդամակցելուն, և դա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլև ողջ քաղաքական էլիտայի համար։
«Այս դժվարությունների ժամանակաշրջանում, որոնց բախվում ենք աշխարհաքաղաքական ճնշման այս նոր իրավիճակում, Վրաստանը մեզ շատ հստակ ցույց տվեց, որ Եվրամիությանն անդամակցելը Վրաստանի նպատակն է»,- ասաց Վարհեյը։
Նա հավելել է, որ որքան արագ Վրաստանը կատարի 12 առաջարկները, այնքան ավելի արագ Վրաստանի քաղաքացիները կստանան սպասվելիք առավելությունները։