Վրաստանը պետք է միանա Եվրամիության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականությանը՝ ներառյալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի հետ հանդիպմանը հայտարարել է Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը։
Լատվիայի նախագահը Վրաստանին կոչ է արել ավելի մեծ առաջընթաց գրանցել բարեփոխումների իրականացման և ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակի վերաբերյալ առաջարկությունների իրականացման գործում։
Նաև նշել է՝ վրացիների բացարձակ մեծամասնությունը կողմ է Վրաստանի անշրջելի առաջընթացին Եվրամիությանն անդամակցելու ուղղությամբ։
«Հաշվի առնելով վրացական հասարակության ակնկալիքները և եվրաինտեգրմանն ուղղված զգալի աջակցությունը, Վրաստանի քաղաքական ուժերը պետք է ամեն ինչ անեն՝ օգտագործելու պատմական հնարավորությունը, կատարեն Եվրամիության առաջարկությունները և ստանան թեկնածուի կարգավիճակ»,- ասել է Ռինկևիչսը։