Եվրոպայում ԱՄՆ ուժերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Բեն Հոջեսը «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ եթե Ուկրաինան չկարողանա հաղթել Ռուսաստանին, ապա Վրաստանը կարող է մոռանալ Աբխազիան և Հարավային Օսիան երբևէ վերադարձնելու մասին։
«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, արդեն դուրս է գալիս այդ երկրի սահմաններից: Սա միջազգային կանոնների վրա հիմնված կարգի պաշտպանության, ինքնիշխանության, մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային իրավունքի հարգման գաղափարն է։ Այնպես որ, Վրաստանը պետք է հույսը դնի Ուկրաինայի հաջողության վրա»,- ասել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գեներալը՝ հավելելով, որ Վրաստանն այսօր պետք է որոշի, թե ինչ է ուզում։
Ի դեպ, 2022 թվականի փետրվարի 24-ին Ռուսաստանը պատերազմ է սանձազերծել Ուկրաինայում, որը շարունակվում է մինչ օրս: