
Ուկրաինայի խորհրդարանի «Սլուգա նարոդա» կուսակցության նախագահ Դավիթ Արախամիան` TV Pirveli հեռուստատեսությանը տված հարցազրույցում, հայտարարել է, որ առաջիկա պատժամիջոցների փաթեթում դիտարկվելու են Բիձինա Իվանիշվիլիի և նրա շրջապատի անձանց դեմ պատժամիջոցները։
Նրա խոսքով՝ Վրաստանը պետք է ազատվի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունից՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար, իսկ դրան հասնելուն կօգնեն միջազգային գործընկերները։
«Վրաստանի՝ Եվրամիություն մտնելու պայմաններից մեկն ապաօլիգարխացումն է, անհրաժեշտ է շարունակել թուլացնել օլիգարխների ազդեցությունը Վրաստանի քաղաքականության և հասարակական կյանքի վրա», — ասել է նա։