2025 թվականի Եվրոպայի ձմեռային օլիմպիական փառատոնի կազմակերպման համար Վրաստանը կծախսի 100 մլն լարի։ Այս մասին կառավարության նիստից առաջ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վարչապետի խոսքով, փառատոնի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում Թբիլիսիում և Բակուրիանիում կիրականացվեն տարբեր ենթակառուցվածքային նախագծեր։
«Մենք պատրաստվում ենք ևս մեկ կարևոր իրադարձության։ Ինչպես գիտեք, 2025 թվականին Վրաստանը կհյուրընկալի ձմեռային օլիմպիական փառատոնը…
Բակուրիանիում կկառուցվի բիաթլոնի և դահուկավազքի դաշտ, Թբիլիսիում՝ սառցե պալատ, Թբիլիսիին և Բակուրիանիին կավելացվեն այլ նոր ենթակառուցվածքներ։ Այս տարի արդեն հատկացվել է 25 մլն լարի։ Ընդհանուր առմամբ, այս փառատոնի կազմակերպումը մեր վրա կարժենա 100 մլն լարի»,- ասել է Ղարիբաշվիլին։