Վրաստանը պատրաստ է դառնալ ԵՄ-ի անդամ. Կալաձե

Վրաստանն այսօր պատրաստ է դառնալ Եվրամիության անդամ։ Այս մասին ասել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն։

Ըստ նրա՝ Վրաստանն ամեն ինչ արել է, որ դառնա ԵՄ-ի անդամ։

«Սերունդներ շարունակ մենք ամեն ինչ անում ենք, որ շատ շուտով դառնանք Եվրամիության անդամ, հետևաբար, եթե այս որոշումը կայացվի, մենք այսօր պատրաստ ենք դառնալ Եվրամիության անդամ»։

Կալաձեի կարծիքով՝ ձեռքբերում է, որ այսօր Վրաստանի քաղաքացիները կարող են վրացական անձնագրերով առանց վիզայի ճանապարհորդել.

«Մենք բազմաթիվ բարեփոխումներ ենք իրականացրել, և այսօր Վրաստանը պատրաստ է դառնալ Եվրամիության լիիրավ անդամ»։

Կալաձեի խոսքով, ողջունելի է Վրաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ բանաձևի նախագծի նախապատրաստումը։