
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը: Այս մասին հայտարարությունը տարածում է Վրաստանի արտգործնախարարությունը:
«Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի հաստատումը և հույս ունի, որ հետագա բանակցությունները կհանգեցնեն առաջընթացի հակամարտության կարգավորման և տևական խաղաղության հաստատման գործում, ինչը կնպաստի ողջ տարածաշրջանի անվտանգությանը և բարգավաճմանը», — ասված է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ: