
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության զբոսաշրջության ազգային վարչությունը մասնակցում է Իսրայելում տեղի ունեցող «IMTM 2022» միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին, որի պաշտոնական բացումը կայացել է այսօր՝ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգի կողմից։
Վրաստանի զբոսաշրջության ազգային վարչության փոխանցմամբ՝ վարչության ղեկավարի պաշտոնակատար Մեդեա Ջանիաշվիլին «IMTM 2022» ցուցահանդեսի շրջանակներում հանդիպումներ է ունենում առաջատար զբոսաշրջային ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ Իսրայելից Վրաստան զբոսաշրջային հոսքի ավելացման նպատակով։
Նշենք, որ Իսրայելի զբոսաշրջային ցուցահանդեսը Մերձավոր Արևելքում ամենամասշտաբայիններից մեկն է։ «IMTM 2022»-ին մասնակցում են զբոսաշրջային կազմակերպություններ, ընկերություններ և վարչություններ աշխարհի ավելի քան 50 երկրներից։