ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը ի պատասխան Ուկրաինայի պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ ուղղված Վրաստանին, հայտարարել է, որ Վրաստանի հասարակությունը կանգնած է միջազգային հանրության կողքին:
«Ես ի վիճակի չեմ խոսելու ձեր կողմից ներկայացված մեղադրանքների էության մասին։ Մենք այդ մասին խոսեցինք անցյալ շաբաթ, սակայն վրաց ժողովուրդը համեմատաբար լավ է հիշում, թե ինչ է նշանակում ռուսական ագրեսիա, այդ թվում՝ ինքնիշխան տարածքներ գրավելու Ռուսաստանի փորձերը։ Մենք տեսանք, որ վրաց ժողովուրդը, Վրաստանի կառավարությունը կանգնած է միջազգային հանրության կողքին, այդ թվում՝ ՄԱԿ-ի կարևոր քվեարկություններում, դեմ է այն ամենին, ինչ անում է Կրեմլը Ուկրաինայում», — ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:
Հիշեցնենք, որ երեկ՝ ապրիլի 4-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարություն էր հրապարակել, որով Վրաստանի կառավարությանը մեղադրել էր Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և մաքսանենգությանը չմիջամտելու գործում: