Պաշտոնական տվյալներով՝ այս տարվա մարտ-հունիս ամիսներին Վրաստան է ժամանել 277 հազար 700 ռուսաստանցի. նրանցից 42 հազար 500-ը Վրաստանում մնացել են առնվազն մեկ ամիս, հաղորդում է ուկրաինական «Ղրիմ ռեալ» լրատվամիջոցը:
Նույն աղբյուրի համաձայն՝ ՌԴ քաղաքացիներին զանգվածաբար մերժում են մուտք գործել Վրաստան։
Free Russia Foundation («Ազատ Ռուսաստան հիմնադրամ») հասարակական կազմակերպության ղեկավար Եգոր Կուրոպտևը «Ղրիմ ռեալ»–ին ասել է, որ Վրաստանը մի քանի շաբաթ առաջ ուժեղացրել է իր սահմանային հսկողությունը ռուսների նկատմամբ. ներկայումս օրական մի քանի տասնյակ մարդկանց մուտքը երկիր սահմանափակվում է։
«Ոչ մասնագիտությունը, ոչ Վրաստանում ապրելու փաստը, ոչ էլ բնակարանների վարձակալության հետ կապված պայմանագրի առկայությունը. եթե չկա բնակության փաստաթուղթ, ապա ոչ մի այլ փաստաթուղթ Ռուսաստանի քաղաքացիների մուտքի երաշխիք չէ Վրաստան»,- ասել է Կուրոպտևը։
Տեղեկատվության ազատության զարգացման ինստիտուտ (IDFI) ՀԿ-ի տվյալներով՝ 2022 թվականի փետրվարի 25-ից հունիսի 30-ը Վրաստան մուտք գործած Ռուսաստանի 42 հազար 577 քաղաքացի՝ հուլիսի 31-ի դրությամբ, չի լքել երկիրը։
Նշենք, որ Free Russia Foundation հիմնադրամը միջազգային կազմակերպություն է, որն աջակցում է քաղաքացիական հասարակությանը և Ռուսաստանում ժողովրդավարության զարգացմանը