
«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության համաշխարհային ցուցիչ 2019» զեկույցը, ըստ որի՝ Վրաստանը 1 միավորով բարելավել է դիրքն ու զբաղեցնում է 60-րդ հորիզոնականը:
2018 թվականին Վրաստանը զբաղեցնում էր 61-րդ հորիզոնականը:
Ինչպես նշվում է զեկույցում, թեև լրատվամիջոցները բազմազան են, սակայն ընդհանուր միջավայրը շարունակում է բևեռացված մնալ:
Փաստաթղթում նաև անդրադարձ է կատարվում «Ռուսթավի 2-ի» դատական գործին և ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգմանը:
«Լրագրողների հանդեպ բռնությունը նվազել է, չնայած սպառնալիքների մասին տեղեկատվություններ են տարածվում: Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխթարլիի առևանգման գործը դեռևս արդյունք չի տվել»,- ասվում է զեկույցում: