Վրաստանը Լիտվայի և Էստոնիայի հետ կմնա միակողմանի բարեկամության ռեժիմում. Կոբախիձե

«Վրացական երազանք»-ի հայտարարության համաձայն` Վրաստանի կառավարությունը շարունակում է մնալ «միակողմանի բարեկամության ռեժիմում» Լիտվայի և Էստոնիայի հետ, որոնք պատժամիջոցներ են կիրառել «Վրացական երազանք»-ի քսան ներկայացուցիչների, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի նկատմամբ:

Իրակլի Կոբախիձեի խոսքով` վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն ընդդիմանալու, սակայն նման բան չեն անի.

«Վրացական իշխանություններն իրավունք ունեն և հնարավորություն ունեն հակընդդեմ միջոցներ կիրառելու Լիտվայի և Էստոնիայի կառավարությունների հակավրացական որոշման դեմ։ Սակայն, ելնելով լիտվացի և էստոնացի ժողովուրդների նկատմամբ հարգանքից, մենք նպատակահարմար չենք գտնում նման քայլի դիմելը։ Մեր որոշումն է մնալ միակողմանի բարեկամության ռեժիմում երկու պետությունների հետ՝ չվտանգելու համար վրաց, էստոնացի և լիտվացի ժողովուրդների ավանդական բարեկամությունը»։

Նշենք, որ Լիտվայի իշխանությունները պատժամիջոցներ են կիրառել Վրաստանի «Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և ևս 16 անձանց նկատմամբ: Էստոնիան ևս 14 վրացի պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետ Կոբախիձեի նկատմամբ պատժամիջոցներ է կիրառել։