Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-յան իր միկրոբլոգում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպումից հետո գրել է՝ Վրաստանը կվերադառնա եվրոպական ընտանիք:
«Շնորհակալ եմ ձեզ, Շառլ Միշել, Վրաստանի անսասան եվրոպական ճանապարհին ձեր շարունակական աջակցության և մեր ընդհանուր եվրոպական ապագայի հանդեպ ԵՄ-ի հզոր աջակցության համար:
Վրաստանը կվերադառնա իր եվրոպական ընտանիք»,- գրել է նախագահը: