Վրաստանի Առողջապահության նախարարը խոսել է Վրաստան բերվող պատվաստանյութերի քանակի մասին, ընդգծել, որ բացի Pfizer ընկերության պատվաստանյութից, Վրաստանը կստանա 150 000 դոզա Astrazeneca-ի պատվաստանյութը:
«Կովաքս» հարթակում արդեն հաստատել են, որ պատվաստանյութը Վրաստան կհասնի մարտի առաջին կեսին:
Astrazeneca-ն երկրորդ միջազգայնորեն ճանաչված արտադրողն է, որի պատվաստանյութն ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վրաստան կբերվի պատվաստման առաջին փուլում: Կորոնավիրուսի դեմ Pfizer-ի պատվաստանյութի առաջին խմբաքանակը Վրաստան կհասնի փետրվարի վերջին: