
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ իր ելույթում հիշատակել է նաև Վրաստանը:
Լուկաշենկոն ասել է՝ Վրաստանը «կշտացել է» Արևմուտքի խոստումներից և ցանկանում է վերադառնալ հետխորհրդային երկների շուկա:
«Վրաստանի օրինակը․ դուք տեսնում եք նրանց քաղաքականության փոփոխությունը: Նրանք կշտացել են արևմտյան խոստումներից և ցանկանում են վերադառնալ մեր շուկա, որովհետև ոչ ոք ձեզ ձեր կաթով, մսով, գինով իր շուկաներ չի թողնի։ Շուկաները վաղուց բաժանված են, և դրանց համար կոշտ կռիվ է ընթանում։ Եվ սա երկրորդն է, թե ինչու մենք պետք է միասին լինենք։ Դա մեր յուրացրած շուկան է»,- ասել է Լուկաշենկոն։
Նշենք, որ ՀԱՊԿ-ի կազմում են Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը։