Կոռուպցիայի դեմ պայքարում Վրաստանը առաջ է անցել ինչպես հարևան, այնպես էլ ԵՄ-ի մի շարք երկրներից։
Ըստ Համաշխարհային բանկի (ՀԲ) 2017-ի «Կառավարման համաշխարհային ցուցանիշները» հետազոտության, Վրաստանը կոռուպցիայի վերահսկման ցուցանիշով 0-ից 100 սանդղակում 77,4 միավոր է ստացել ՝ պատմական ցուցանիշ գրանցելով 1996 թվականից ի վեր։
Այսպիսով Վրաստանը կոռուպցիայի դեմ պայքարում առաջատար երկրների ցանկում է, առաջ է անցնում Մալթայից, Լեհաստանից, Չեխիայից, Լատվիայից Լիտվայից, Իսպանիայից, Սլովակիայից, Իտալիայից, Խորվաթիայից, Հունգարիայից, Ռումինիայից, Հունաստանից և Բուլղարիայից:
Վրաստանն այս ցուցիչով գերազանցել է նաև անմիջական հարևաններին. Թուրքիան հավաքել է 49,5 միավոր, Հայաստանը՝ 32,6, Ադրբեջանը՝ 17,7, իսկ Ռուսաստանը՝ 17,3:
Վարկանիշի առաջատարներն են՝ Նոր Զելանդիան՝ 100 միավոր, Ֆինլանդիան՝ 99,04 միավոր և Սինգապուրը՝ 97,6 միավոր:
«Կառավարման համաշխարհային ցուցանիշները» հետազոտությունը երկրների կառավարման առաջընթացը գնահատում է 6 ցուցանիշով` օրենքի ուժ, ձայնի իրավունք եւ հաշվետվողականություն, քաղաքական կայունություն, կառավարման արդյունավետություն, կանոնակարգման որակ և կոռուպցիայի վերահսկում: