
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը փետրվարի 21-22-ը կմասնակցի Երևանում անցկացվելիք Եվրանեսթ (Euronest Parliamentary Assembly) խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի և հանձնաժողովների նիստերին:
Եվրանեսթի նիստերին կմասնակցեն Արևելյան գործընկերության երկրների և Եվրախորհրդարանի պատգամավորները:
Վրաստանի խորհրդարանի պատվիրակությունը, որի կազմում են պատգամավորներ Լևան Կարումիձեն, Խատիա Ցիլոսանին եւ Մարիամ Լաշխին, կմասնակցի խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Մակա Բոճորիշվիլիի գլխավորությամբ։
«Վեհաժողովը նպաստում է Եվրամիության և Արևելյան Եվրոպայի երկրների միջև քաղաքական կապերի զարգացմանը և նրա տնտեսական ինտեգրմանը Եվրամիությանը»,- ասված է Վրաստանի խորհրդարանի տարածած հայտարարության մեջ։
Խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստերը կանցկացվեն Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: