Վրաստանի պաշտպանության և անվտանգության կոմիտեն աջակցել է ՆԱՏՕ-ի ծովային անվտանգության գործողությանը վրացական հավաքակազմի մասնակցության մասին համաձայնագրին։ Տեխնիկական համաձայնագրի փաստաթուղթը վավերացման է ներկայացրել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) իրավաբանական վարչության ղեկավար Լանա Ցանավան։
Փաստաթղթի համաձայն, Վրաստանի սահմանային ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցներին հնարավորություն կտրվի տեղակայվելու Հունաստանի ռազմածովային ուժերի նավերում, որոնք կմասնակցեն ՆԱՏՕ-ի «Ծովային գվարդիա» անվտանգության օպերացիային:
Գործողության հիմնական նպատակը ծովում ահաբեկչության դեմ պայքարն է, ազատ տեղաշարժի խթանումը, անօրինական տնտեսական գործունեության կանխումը և օպերատիվ տարածքում ծովային իրավիճակի մասին իրազեկվածության բարձրացումը:
Հանձնաժողովը միաձայն կողմ է արտահայտվել նիստում քննարկված հարցերը լիագումար նիստում ընդգրկելուն։