
Եվրախորհրդարանի պատգամավոր Մարկետա Գրեգորովան ասել է, որ Եվրամիությունը կարող է չեղարկել Վրաստանին տրված առանց վիզայի համաձայնագիրը, ինչպես նաև Եվրաանդամակցության թեկնածուի կարգավիճակը։ Այդ մասին նա հայտարարել է Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ բանաձևի քննարկման ժամանակ։
«Վրաստանը միշտ իմ սրտում առանձնահատուկ տեղ է ունեցել։ Ես մեծ հույսեր էի կապում Վրաստանի եվրոպական ապագայի հետ, սակայն Վրաստանի կառավարությունն այլ ծրագրեր ուներ:
Նրանց գործողություններն ու ընդունած օրենքների շարքը վկայում են, որ իշխանությանը չի հետաքրքրում եվրոպական ապագան։ Վրաստանին ինչպես տվել ենք թեկնածուի կարգավիճակ, այնպես էլ կարող ենք հետ վերցնել: Նույն կերպ կարող ենք չեղարկել առանց վիզայի ռեժիմը»,- ասել է Գրեգորովան։