Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կիբերանվտանգության համաժողովի բացմանը հույս է հայտնել, որ միջոցառումը կնպաստի կիբերանվտանգության հարցերի մասնագիտական և մանրակրկիտ քննարկմանը:
Կառավարության ղեկավարը նշել է, որ կիբերանվտանգությունը 21-րդ դարի գլխավոր մարտահրավերներից է։ Նրա խոսքով, կիբեր հարթությունը դարձել է ժամանակակից քաղաքակրթության և տեխնոլոգիական զարգացման օրգանական մաս։ Ղարիբաշվիլիի խոսքով, վերջին տարիներին Վրաստանը զգալի արդյունքների է հասել կիբերանվտանգության ուղղությամբ։
Նրա խոսքով, դա կրիտիկական նշանակություն ունի պետական կառույցների գործունեության և երկրի տնտեսության համար։
«Մեր երկրի՝ որպես տնտեսական հանգույցի գործառույթի մի մասը թվային հանգույցի դերն է։ Մենք զարգացնում ենք տնտեսական ենթակառուցվածքները, ինչպես նաև տեխնոլոգիական կապերը Եվրոպայի հետ, և այս ֆորումը ոլորտի կառավարության ուշադրության արտահայտություններից մեկն է»,- ասել է վարչապետը։
Ղարիբաշվիլին խոսել է նաև Վրաստանի քաղաքական տարածքում կիբերանվտանգության դերի մասին։ Ըստ նրա՝ կիբերանվտանգությունը Վրաստանի ազգային անվտանգության ոլորտի հիմնական ուղղություններից մեկն է, և կառավարությունն այդ ուղղությամբ կարևոր քայլեր է ձեռնարկում:
«Մեր հասարակությունը, մեր երկրի տնտեսությունը, կրթական համակարգը, պետական ծառայությունները, պետական գործունեությունը և սովորական մարդկանց առօրյան սերտորեն կապված են թվային տեխնոլոգիաների հետ։
Վրաստանը տեխնոլոգիապես զարգացած աշխարհի մի մասն է և բախվում է կիբեր սպառնալիքների: Բնականաբար, մենք քաջատեղյակ ենք, և հետևաբար, կիբերանվտանգության ապահովումը չափազանց կարևոր է պետության անվտանգության, ինչպես նաև բիզնեսի և ընդհանուր առմամբ հասարակության բնականոն գործունեության համար»,- ասել է Ղարիբաշվիլին: