
2021 թվականի Եվրոբասկետի խմբային փուլը կհյուրընկալի Վրաստանը: Այս մասին երեկ հայտնի դարձավ Մյունխենում անցկացված միջոցառմանը:
Բացի Վրաստանից, Եվրոբասկետի խմբային փուլի անցկացման ցանկություն էին հայտնել Չեխիան, Էստոնիան, Գերմանիան, Հունգարիան, Իտալիան և Սլովենիան:
Եվրոպայի բասկետբոլի 41-րդ առաջնությունը կանցկացվի 2021 թվականի օգոստոսի 17-29-ը:
Եվրոբասկետի խաղերը Վրաստանից բացի կանցկացվեն Չեխիայում, Գերմանիայում և Իտալիայում: