2023 թվականի հոկտեմբերի 1-ին Starring Georgia համերգային ծրագրի շրջանակներում կհյուրընկալվի ամերիկացի երգիչ Բրունո Մարսը։ Տեղեկությունը տարածել է Black Sea Arena-ն։
Տեղեկության համաձայն, համաշխարհային աստղն ունկնդիրների առջև ելույթ կունենա «Դինամո Արենայում», իսկ համերգի տոմսերը հասանելի կլինեն հունիսի 20-ին։
15 Grammy մրցանակի, 4 Brit Awards-ի, Գինեսի համաշխարհային 4 ռեկորդների և բազմաթիվ երաժշտական մրցանակների դափնեկիր Բրունո Մարսը համարվում է ժամանակակից ստեղծագործական ինդուստրիայի ամենաառանցքային և ազդեցիկ արտիստներից մեկը։
Ի դեպ, Starring Georgia-ն արշավ է, որը նախաձեռնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և իրականացվում է Black Sea Arena թիմի հետ միասին։