Վրաստանը և մայրաքաղաք Թբիլիսին աշխարհի 100 երկրների հետ միասին կընդգրկվեն National geographic Travel magazine-ի զբոսաշրջային ուղեցույցում։
Վրաստանի զբոսաշրջության վարչությունը հյուրընկալել է National Geographic Travel ամսագրի լրագրող Ջոզեֆ Ռիչարդ Յոգերտին, ով կայցելի Վրաստանի տարբեր տեսարժան վայրեր։
Զբոսաշրջության վարչության համաձայն՝ National Geographic Travel-ի ներկայացուցիչը Վրաստանում արդեն այցելել է Թբիլիսի, հետո՝ Ուփլիսցիխե՝ Կովկասի ամենահին վայրերից մեկը։
«Թբիլիսին եվրոպական քաղաք է՝ տարբեր ժամանակաշրջանների գեղեցիկ ճարտարապետությամբ, այդ թվում՝ ժամանակակից ոճով։ Ինձ շատ դուր եկան վրացական ուտեստները, հատկապես խինկալին։ Թբիլիսիից հետո իմ այցելած առաջին մշակութային ժառանգության հուշարձանը Ուփլիսցիխեն է։ Բոլորին խորհուրդ կտամ գալ Վրաստան և այցելել այս վայրերը»,- ասել է Ջոզեֆ Ռիչարդ Յոգերտը։