Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Վրաստանն արդեն կատարել է Եվրամիության 12 հանձնարարականներից 3-ը՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս հարցի շուրջ նա լրագրողների հետ զրուցել է Վրաստանի խորհրդարանի և Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ավարտից հետո՝ «Վրաստանի ճանապարհը դեպի Եվրամիություն»։
«Օրենսդրական առումով շատ բան չի մնացել, դատարանի խնդիրն է, որտեղ վերջին փոփոխություններն, ի դեպ, միջանկյալ զեկույցում չեն ներառվել, բացի այդ, այդ վերջին փոփոխություններն ուղարկվում են Վենետիկի հանձնաժողով՝ վերլուծության»,- ասել է Շալվա Պապուաշվիլին։
Հիշեցնենք, որ անցյալ տարի Եվրամիությունը Ուկրաինային և Մոլդովային շնորհեց ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ եվրոպական հեռանկար, և առաջադրեց 12 կետից բաղկացած նախապայմաններ թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։
2023 թվականի հոկտեմբերին հայտնի կդառնա, թե արդյոք Եվրահանձնաժողովը հանձնարարական կտա՞ Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ։