Վրաստանը կարտաքսի ՌԴ քաղաքացուն

Թբիլիսիում եվրոպամետ ակցիաների ժամանակ ձերբակալված Ռուսաստանի քաղաքացուն կարտաքսեն Վրաստանից: «Ազատություն» ռադիոակայանի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային դատարանի վարչական գործերի կոլեգիան հավանություն է տվել հարցով Վրաստանի ՆԳՆ միգրացիոն վարչության միջնորդությանը։

Որոշումն ընդունվել է դեկտեմբերի 24-ին։ Ռուսաստանի քաղաքացին պետք է տասը օրվա ընթացքում լքի Վրաստանը:

Դատարանին ուղղված միջնորդության մեջ ՆԳՆ-ն հիմնվել է Պետական ​​անվտանգության ծառայության եզրակացության վրա, ըստ որի՝ Ռուսաստանը «վտանգ է ներկայացնում երկրի անվտանգությանը»։ Այդ իսկ պատճառով ՌԴ քաղաքացուն 5 տարով արգելել են մուտք գործել երկիր։

ՌԴ քաղաքացին ձերբակալվել էր նոյեմբերի 30-ին մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցի ժամանակ։

Հատկանշական է, որ արդեն 28-րդ օրն է, ինչ մայրաքաղաքում և մարզերում ցուցարարները բողոքում են «Վրացական երազանք»-ի ընդունած որոշման դեմ, ըստ որի Վրաստանը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի բերի Եվրամիությանն անդամակցելու հարցը։