Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Twitter-ի իր միկրոբլոգում արձագանքել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի՝ ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստից հետո արված հայտարարությանը։
Ըստ Սալոմե Զուրաբիշվիլիի՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կարևոր հայտարարություն է արել։
«Այս բարդ աշխարհաքաղաքական ժամանակներում մենք տեսնում ենք, որ Վրաստանը կարող է ապավինել իր գործընկերներին՝ շարունակելու աջակցել մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», -Twitter-յան միկրոբլոգում գրել է Զուրաբիշվիլին:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցությունների ավարտին Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները Ռուսաստանին կոչ են արել դուրս բերել զորքերը Վրաստանից, Ուկրաինայից և Մոլդովայից և հարգել նրանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Ստոլտենբերգի խոսքով՝ ՆԱՏՕ-ն զիջումների չի գնա հիմնարար սկզբունքների շուրջ։
«Մենք զիջումների չենք գնա եվրոպական որևէ երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում, մենք զիջումների չենք գնա երկրների՝ սեփական ճանապարհն ընտրելու իրավունքի հարցում», — հայտարարել էր Ստոլտենբերգը։